Ներդրվել են չվերթի ինքնուրույն գրանցման տերմինալներ

13:13, 2 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Զվարթնոց» օդանավակայանում արդեն հասանելի են չվերթի ինքնուրույն գրանցման տերմինալներ:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Զվարթնոց» օդանավակայանի «Ֆեյսբուք»-ի էջից:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված տերմինալների միջոցով այսուհետ հնարավոր է չվերթի համար ինքնուրույն գրանցվել:

Նշենք, որ տերմինալներից առայժմ կարող են օգտվել միայն «Աէրոֆլոտ» ընկերության այն ուղևորները, որոնք ճամփորդում են ձեռքի ուղեբեռով»,- նշված է հայտարարության մեջ:


© 2009 ARMENPRESS.am