ԱՄՆ-ի պատժամիջոցներն իրանական նավթի արտահանման անկման են հանգեցրել հուլիսին. Փոմպեո

12:35, 2 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական նավթի արտահանումը հունիսին եւ հուլիսին օրական 500 հազար բարելից պակաս Է կազմել Իրանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների արդյունքում, ինչը վկայում Է Սպիտակ տան քաղաքականության արդյունավետության մասին: Այս պնդմամբ հանդես Է եկել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն՝ օգոստոսի 2-ին ելույթ ունենալով Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ամենամյա 52-րդ հանդիպման շրջանակում, որն ընթանում Է Թաիլանդում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախքան պատժամիջոցների սահմանումը Իրանն արտահանում Էր օրական 2,7 մլն բարել նավթ: Հունիսին եւ հուլիսին այդ ցուցանիշը եղել Է 500 հազար բարելից ցածր»,-նշել Է Փոմպեոն: Նրա խոսքով՝ այդ թվերը ցույց են տալիս ԱՄՆ-ի կողմից հայտարարված «սահմանափակիչ միջոցառումների արդյունավետությունը»: «Մենք առաջիկայում Էլ սահմանափակիչ միջոցներ կկիրառենք այն ընկերությունների ու պետությունների դեմ, որոնք խախտում են Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը»,-ընդգծել Է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am