Ռուս քաղաքագետը ջերմ չի համարում ՌԴ-ի ու Թուրքիայի միջև հարաբերությունները

17:31, 1 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը ջերմ չի համարում Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև առկա հարաբերությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լուկյանովն ասաց օգոստոսի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարելի է տարբեր կերպ բնութագրել, միայն՝ ոչ ջերմ: Այդ հարաբերությունները հիմնված են ծայրահեղ ցածր փոխադարձ վստահության վրա, որն ուղեկցվում է նրանով, որ, առաջինը` երկու կողմերն էլ հասկանում են, որ կարող են իրար շատ շոշափելի վնաս հասցնել, և երկրորդը` որոշ կարևոր խնդիրներ, որոնք երկու կողմերն էլ դնում են իրենց առջև, չեն կարող լուծվել առանց երկրորդ պետության հետ հարաբերվելու»,- ասաց Լուկյանովը:


© 2009 ARMENPRESS.am