Երևանի կենդանաբանական այգին համալրվել է 13 նոր կենդանիով

17:04, 1 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգին իր կենդանացանկը համալրել է նոր կենդանիներով՝ թռչուններով և սողուներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թռչուններից՝ 2 կանաչ փոքր արա (Ara militaris), 2 վարդագույն կակադու գալա (Eolophus roseicapilla), 2 աֆրիկյան մրտիմն (Anas capensis) և սողուններ՝ 3 մադագասկարյան բոա (Acrantophis dumerili), 2 ճառագայթանախշ սահնօձ (Coelognathus radiatus), 2 ամբոինա կրիա (Cuora amboinensis):
Կենդանիները բերվել են Լեհաստանից՝ Վարշավայի կենդանաբանական այգուց:

Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացնում են նաև, որ մինչև տարվա վերջ կենդանացանկը կհամալրվի ավելի շատ կենդանիներով: 


© 2009 ARMENPRESS.am