Բակո Սահակյանն այցելել է ԱՀ ԱԱԾ և լսել տնօրենի պատասխանատու զեկույցը

12:32, 1 Օգոստոս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 1-ին այցելել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն եւ մասնակցել գերատեսչության 2019 թվականի առաջին կիսամյակի կատարած աշխատանքների արդյունքների ամփոփմանը նվիրված նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, լսելով ծառայության տնօրենի, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուների զեկույցները՝ երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի եւ առկա խնդիրների լուծման ուղղությամբ:


© 2009 ARMENPRESS.am