Մխիթարյանն ընկերական խաղում չի իրացրել 11-մետրանոց հարվածը

09:58, 1 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Արսենալ»-ի հերթական ընկերական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայում կայացած ընկերական խաղում «Արսենալ»-ն ուժերը չափեց «Անժե»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

63-րդ րոպեին փոխարինման մտած Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը: Սակայն «Արսենալ»-ը հաղթեց հետխաղյա 11 մետրանոց հարվածներով: 

Անգլիայի առաջնության` Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին խաղում` օգոստոսի 11-ին, «Արսենալ»-ն արտագնա խաղում կմրցի «Նյուքասլ»-ի հետ:


© 2009 ARMENPRESS.am