«ՀՀ» օրաթերթ. Օգոստոսի 2-ին Չարենցի տուն-թանգարանում կբացվի պոետի կենցաղային իրերի ցուցահանդեսը

09:40, 1 Օգոստոս, 2019

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Պոետի տուն-թանգարանում պահվող կենցաղային գրեթե բոլոր իրերը հնդկական, ճապոնական, չինական ու պարսկական ծագման են: Անձնական հավաքածուում տեղ գտած ցուցանմուշներից կարելի է ենթադրել, որ նա բացառիկ ճաշակ է ունեցել: Օգոստոսի 2-ին Չարենցի տուն-թանգարանում բացվող պոետի կենցաղային իրերի ցուցահանդեսը չարենցասերներին հնարավորություն կտա արգելքի կարմիր ժապավենից այն կողմ անցնելու ու ավելի մոտիկից ուսումնասիրելու նրա բարձր ճաշակն ու նախասիրությունները: Ներկայացվելու են հիմնական ցուցադրանքում տեղ գտած նմուշներ, ֆոնդային իրեր, որոնք այցելուն երբեւէ չի տեսել, եւ Անահիտ Չարենցի ֆոնդում պահվող պոետի անձնական իրերից մի քանի նոր ցուցանմուշներ»:

 

 


© 2009 ARMENPRESS.am