Դեսպան Աթաբեկյանն այցելել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կենտրոնակայան

15:33, 31 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հուլիսի 30-ին այցելել է Միավորված ազգերի կազմակերպության ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կենտրոնակայան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այցի ընթացքում դեսպանը հանդիպում ունեցավ ՅՈՒՆԻՖԻԼ-ի ղեկավար գեներալ-մայոր Ստեֆանո Դել Կոլի հետ (Stefano Del Col): Զրուցակիցները քննարկեցին առաքելության հետ համագործակցության շրջանակը և հեռանկարային ծրագրերը: ՅՈՒՆԻՖԻԼ հրամանատարը բարձր գնահատեց ՀՀ խաղաղապահ զորախմբի իրականացրած ծառայությունը առաքելության կազմում:


© 2009 ARMENPRESS.am