Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը դեռևս 4 մասնակից ունի  

12:16, 31 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը դեռևս ունի 4 մասնակից, առաջիկայում կարող են ավելանալ նորերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսաստանյան Խանտի-Մանսիյսկ քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը:

Մրցաշարի մասնակիցների թվում ամենաբարձր վարկանիշն ունի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1,6 միլիոն ԱՄՆ դոլար, որից հաղթողը կստանա 110 հազար ԱՄՆ դոլար:


© 2009 ARMENPRESS.am