«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր պաշտպան ունի  

15:50, 30 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր պաշտպան ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նոա» ՖԱ է տեղափոխվել պաշտպան Էդգար Գրիգորյանը։ Ֆուտբոլիստը թիմում հանդես կգա վարձավճարով, նրա հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։

20-ամյա Էդգար Գրիգորյանը «Բանանց»-ի սան է, «Բանանց-2»-ի կազմում մասնակցել է Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը։ Հայաստանի Մ-21 հավաքականի ֆուտբոլիստ է, նախկինում խաղացել է նաև Մ-19 և Մ-17 հավաքականներում։


© 2009 ARMENPRESS.am