Բռնցքամարտիկները սկսում են նախապատրաստվել աշխարհի առաջնությանը

14:16, 29 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ բռնցքամարտիկները սկսում են նախապատրաստվել աշխարհի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Մեծահասակների հավաքականը ծաղկաձորյան հավաքը կսկսի օգոստոսի 8-ից՝  նախապատրաստվելով հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը։

Վահան Ադիլխանյանի եւ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ հավաքական թիմը Ծաղկաձորում 12-օրյա հավաքից հետո աշխարհի առաջնության համար նախապատրաստությունը կշարունակի Օլիմպավանում:

Երիտասարդական հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ օգոստոսի 2-ից կսկսի ծաղկաձորյան հավաքը՝ նախապատրաստվելով սեպտեմբերին կայանալիք Եվրոպայի առաջնությանը։


© 2009 ARMENPRESS.am