Չալըշըրը մասնակցել է իր ակումբի խաղին  

11:29, 29 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Անդրե Չալըշըրը մասնակցել է  իր ակումբի՝ «Գյոթեբորգ»-ի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Շվեդիայի առաջնության 17-րդ տուրում Չալըշըրի «Գյոթեբորգ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Նորչյոպինգ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով:

Անդրե Չալըշըրը Հայաստանի ազգային թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Գյոթեբորգ»-ը 6-րդ տեղում է:


© 2009 ARMENPRESS.am