Ֆեդերացիայի նախագահը եռագույն պարապլանով առաջին թռիչքն է կատարել Սևանա լճի վրայով

18:20, 26 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սքայ ակումբ»-ի  հիմնադիր, Հայաստանի պարապլաներիզմի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը եռագույն պարապլանով առաջին թռիչքն է իրականացրել Սևանա լճի վրայով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց Արմեն Սարգսյանը։

«Մենք զբաղվում ենք զբոսաշրջային  թռիչքներով, և մարդկանց, ովքեր ցանկանում են պարապլանով թռչել, սակայն երբևիցե չեն սովորել, մենք  հնարավորություն են տալիս հրահանգչի օգնությամբ իրենց երազանքը իրականացնել: Իսկ այսօրվանից սկսելու ենք նաև եռագույն պարապլանով թռիչքներ իրականացնել»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ պարապլանները բավական թանկարժեք են, ուստի, տարբեր ընկերությունների էին դիմել, որպեսզի ավելի մատչելի գնով կարողանան պատվիրել եռագույն պարապլանը:

«Արտադրողներից մեկին շատ էր դուր եկել եռագույնը, և նա ցանկություն էր հայտնել այդ գույնը ունենալ: Եվ արդեն այդ ընկերությունը ունենալու է նաև այդ գույների պարապլան: Չի բացառվում, որ ևս մեկը  հետագայում ձեռք բերենք»,- եզրափակեց Սարգսյանը:


© 2009 ARMENPRESS.am