Գտնվել է վթարի ենթարկված ադրբեջանական ՄիԳ-29 կործանիչը

16:39, 26 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գտնվել է ադրբեջանական ՄիԳ-29 կործանիչը, որը ուսումնամարզական թռիչք իրականացնելու ընթացքում վթարվել էր և ընկել Կասպից ծովը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Կործանիչը հայտնաբերվել է Կասպից ծովում՝ ադրբեջանական Գիլյազի և Շուրաաբադ բնակավայրերի միջև ընկած հատվածում: Ըստ տեղեկությունների՝ վաղը այն դուրս կբերեն ցամաք:

Կործանիչի օդաչուն է եղել փոխգնդապետ Ռեշադ Աթաքիշիևը:

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռը հուլիսի 24-ին տեղական ժամանակով մոտավորապես 22:00-ին ուսումնամարզական թռիչք իրականացնելու ընթացքում հանկարծ անհետացել էր ռադարներից: Այն վթարի էր ենթարկվել և ընկել Կասպից ծովը:


© 2009 ARMENPRESS.am