Երկրորդ անգամ որպես անհետ կորած որոնվող 14-ամյա աղջիկը հայտնաբերվել է

14:16, 26 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Մարիաննա Իսահակյանը հուլիսի 25-ին ժամը 09.40-ին հայտնաբերվել է Ներքին Շենգավիթի 7-րդ փողոցում և ներկայացվել բաժին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ոստիկանությունը որոնման աշխատանքները սկսել էր հուլիսի 24-ից:

Մարիաննա Իսահակյանը փետրվարի 2-ին նույնպես անհետ կորել էր և ոստիկանության աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում փետրվարի 5-ին ժամը 22.05-ին հայտնաբերվել Ախթալա քաղաքի Սարահարթ թաղամասում:


© 2009 ARMENPRESS.am