Գաբրիել Սարգսյանը դանիական մրցաշարում առայժմ երկրորդ տեղում է
12:15, 26 Հուլիս, 2019ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը շարունակում է հաջող ելույթները Դանիայի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 7-րդ տուրում Սարգսյանը մրցեց ռուսաստանցի Դմիտրի Կրյակվինի հետ և պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Այժմ հայ գրոսմայստերն ունի 6 միավոր և մրցաշարային աղյուսակում երկրորդն է:
Դանիական Xtracon Օփեն խոշոր միջազգային մրցաշարին մասնակցում են 25 երկրի 368 շախմատիստ, այդ թվում՝ 25 գրոսմայստեր։
© 2009 ARMENPRESS.am