Աֆղանստանում պայթյուն Է տեղի ունեցել

11:48, 25 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի արեւելքի Նանգարհարի նահանգի Քոգյանիի գավառում պայթյունի զոհ են դարձել վեց կին եւ մեկ երեխա, հաղորդել Է TOLO news հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ եւս չորս մարդ տուժել Է:

Պայթուցիկ սարքը դրված Է եղել ճամփեզրին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am