Թերեզա Մեյը պաշտոնապես լքել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, Բորիս Ջոնսոնը՝ ստանձնել

19:34, 24 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թերեզա Մեյը պաշտոնապես լքել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհու հետ հանդիպումից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը,  այս մասին հաղորդել է Sky News հեռուստաալիքը:

Թերեզա Մեյը հրաժեշտի ելույթից անմիջապես հետո գնացել է հանդիպման միապետի հետ:

Ըստ բրիտանական ավանդույթի՝ իշխանության փոխանցումը այնտեղ կատարվում է շատ կարճ ժամանակում: Միացյալ Թագավորությունը մոտ մեկ ժամ է մնում առանց վարչապետի:

Մեյից  անմիջապես հետո նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով դարձել է իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար ընտրությունների հաղթող, ևս հանդիպել է  միապետի հետ:

Եղիսաբեթ 2-րդը նրան հանձնարարել է կառավարություն ձևավորել, որից հետո Ջոնսոնը պաշտոնապես ստանձնել է վարչապետի պաշտոնը:

Մեծ Բրիտանիայի միապետի հետ հանդիպումից հետո Ջոնսոնը գնալ է Լոնդոնի վարչապետական նստավայր, որտեղ առաջին անգամ ելույթ կունենա որպես Միացյալ Թագավորության կառավարության ղեկավար:

 


© 2009 ARMENPRESS.am