Գաբրիել Սարգսյանը դանիական մրցաշարի առաջատարներից է

21:39, 23 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը Դանիայում այս օրերին ընթացող մրցաշարի առաջատարներից մեկն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դանիայում մեկնարկել է Xtracon Օփեն խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 25 երկրի 368 շախմատիստներ, այդ թվում՝ 25 գրոսմայստեր: Մրցաշարում մեր երկիրը ներկայացնում է Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը: Կայացած 5 տուրում Գաբրիել Սարգսյանը տոնել է 5 հաղթանակ և Իտալիայի ներկայացուցիչ Դանիելե Վոկատուրոյի հետ գլխավորում է աղյուսակը:

 


© 2009 ARMENPRESS.am