ԱՄՆ Սենատը հաստատել է Մարկ Էսպերի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում

21:20, 23 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Մարկ Էսպերի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում, որն առաջադրել էր նախագահ Դոնալդ Թրամփը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, առաջիկայում տեղի կունենա Էսպերի երդմնակալության արարողությունն ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում:

Վերջինիս թեկնածությունը Թրամփն առաջադրել էր հունիսին: Այդ պաշտոնում Էսպերը փոխարինելու է Պատրիկ Շանահանին:

 


© 2009 ARMENPRESS.am