Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներին

19:07, 23 Հուլիս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին հանդիպում է ունեցել ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամների հետ` կառույցի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,

հանդիպմանը քննարկվել են պետականաշինությանը, երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:


© 2009 ARMENPRESS.am