Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային ծննդյան օրվա առթիվ

12:27, 23 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 23-ին ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 «Ջերմությամբ եմ հիշում Ձեր այցը Հայաստան, ինչպես նաև մեր հանդիպումներն Իտալիայում: Մեր գործնական և անձնական շփումների ընթացքում մշտապես տպավորվել եմ Ձեր իմաստությամբ, տեսլականով և քաղաքական մեծ փորձով: Պատրաստակամ ենք իրականացնել նոր ծրագրեր, որոնք առավել կընդլայնեն և կամրապնդեն մեր պետությունների միջև բազմոլորտ համագործակցությունը»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:

Արմեն Սարգսյանը Սերջիո Մատարելլային մաղթել է քաջառողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։


© 2009 ARMENPRESS.am