Երևանի ռեստորաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել

11:17, 23 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը հուլիսի 23-ին, ժամը 10:28-ին ահազանգ է ստացել այն մասին, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 39 հասցեում գտնվող ռեստորանում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


© 2009 ARMENPRESS.am