Երևանի մետրոպոլիտենում կլինեն նաև կայարանների անգլերեն անվանումներով ցուցանակներ

21:41, 22 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մետրոպոլիտենի կայարանների անվանումները կլինեն նաև անգլերենով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրառում է զետեղվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Երևանի մետրոպոլիտենի էջում:

«Լավ նորություններ շարքից: Հուլիսի 19-ից սկսած ՝ Երևանի մետրոպոլիտենի կայարանների գծային պատերին, կայարանների անվանումները ամրացվում են նաև անգլերեն լեզվով»,-ասված է գրառման մեջ:


© 2009 ARMENPRESS.am