Սոմալիի մայրաքաղաքում պայթյուն Է տեղի ունեցել, կան զոհեր

15:23, 22 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած պայթյունի զոհ Է դարձել առնվազն 10 մարդ: Հուլիսի 22-ին այդ մասին հաղորդել Է «Գուբջուգ նյուս» սոմալիական պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պորտալի տեղեկավտությամբ՝ ռումբը պայթել Է Մոգադիշոյի միջազգային օդանավակայանի ուղեմուտքի մոտ՝ ավտոմայրուղու մերձակայաքում: Պայթյունի ձայները լսվել են ամբողջ քաղաքում: Պատահարի վայրը շրջապատել են Սոմալիի անվտանգության ուժերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am