Ժամանակավորապես կդադարեցվի Տավուշի մարզի Նորաշեն գյուղի գազամատակարարումը

15:21, 22 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 23-ին ժամը 10.30-ից մինչև ժամը 16.00-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նորաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

 

 


© 2009 ARMENPRESS.am