Ջրացատկ. Հարությունյանը 35-րդն է, իսկ Սարգսյանը` 39-րդը

14:44, 22 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում անցկացվող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում հայ ջրացատկորդներն ավարտել են իրենց ելույթները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: 10 մետր աշտարակացատկի որակավորման փուլում Վլադիմիր Հարությունյանը վաստակել է 318,70 միավոր և զբաղեցրել է 35-րդ տեղը: Լև Սարգսյանը վաստակած 296,10 միավորով 39-րդն է:

Լև Սարգսյան-Վլադիմիր Հարությունյան զույգը 10 մետր սինքրոն աշտարակացատկի որակավորման փուլում վաստակել էր 336,48 միավոր և 12-րդ տեղով դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ բարելավել էր արդյունքը՝ վաստակելով 372,48 միավոր:

Արդյունքում հայ մարզիկները զբաղեցրել էին 9-րդ տեղը:  


© 2009 ARMENPRESS.am