Իրանն անմիջականորեն սպառնում Է Արեւմտյան կիսագնդի երկրների անվտանգությանը. Բոլթոն

13:11, 22 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը եւ լիբանանյան շիաների «Հըզբոլլահ» կազմակերպությունն օգնություն են ցույց տալիս Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյին եւ անմիջականորեն սպառնում են Արեւմտյան կիսագնդի երկրների անվտանգությանը: Հուլիսի 21-ին համապատասխան հաղորդագրությունը Twitter-ում զետեղել Է ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա պնդում Է, որ Իրանը եւ «Հըզբոլլահն» օժանդակում են Բոլիվարյան Հանրապետությունում Մադուրոյի կողմից իրականացվող «անմեղ վենեսուելացիների ռեպրեսիաներին, խոշտանգումներնին եւ սպանություններին, ինչպես նաեւ անմիջականորեն սպառնում են տարածաշջանի անվտանգությանը»: «Մենք կշարունակենք մերկացնել Մադուրոյի զինակիցներին եւ Արեւմտյան կիսագնդում իր գործունեության իրականացման՝ Իրանի ջանքերը»,- եզրափակել Է Բոլթոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am