Բակո Սահակյանը Ստեփանակերտում ներկա է գտնվել միջազգային սպորտային պարերի մրցույթ-փառատոնի եզրափակչին

12:03, 22 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին Ստեփանակերտում ներկա է գտնվել միջազգային սպորտային պարերի մրցույթ-փառատոնի եզրափակչին եւ մրցանակներ հանձնել հաղթողներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը նման միջոցառումների պարբերական անցկացումը կարեւոր է համարել մեր երկրի մշակութային կյանքում: 

 


© 2009 ARMENPRESS.am