Ֆրանսիան և Իռլանդիան հաղթեցին խմբային փուլի վերջին խաղում. Եվրո-2019

23:04, 21 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության B խմբում կայացան վերջին տուրի երկու հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում որոշվեց երկրորդ ուղեգրի անունը: Իռլանդիան մրցեց Չեխիայի հետ և դրամատիկ խաղում հաղթեց 2:1 հաշվով: Միաժամանակ Ֆրանսիան, որն արդեն իսկ ապահովել էր իր կիսաեզրափակչի տեղը, ուժերն էր չափում Նորվեգիայի հետ: Ֆրանսիացիները հաղթեցին նվազագույն հաշվով:

B խմբից հաջորդ փուլ դուրս եկան Ֆրանսիան, որն հավաքեց 9 միավոր, իսկ երկրորդ տեղում 4 միավորով Իռլանդիան է:

 


© 2009 ARMENPRESS.am