Անդրե Չալըշըրը մասնակցել է ակումբի հաղթական խաղին

22:22, 21 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Անդրե Չալըշըը մասնակցել է ակումբի հաղթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Շվեդիայի առաջնության 16-րդ տուրում Չալըշըրի «Գյոթեբորգ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Էսկիլստունա» ակումբին և հաղթեց նվազագույն հաշվով:

Հայաստանի ընտրանու անդամ «Գյոթեբորգ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս հաղթանակից հետո «Գյոթեբորգ»-ը մրցաշարային աղյուսակում 5-րդն է և ունի 29 միավոր:

 


© 2009 ARMENPRESS.am