Բյուրեղավանում 20 հա բուսածածկույթ և 80 պտղատու ծառ է այրվել

13:07, 21 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hուլիսի 20-ին, ժամը 19:27-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Արզնու ձորում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բյուրեղավան քաղաքի քարի նախկին արտադրամասի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:35-ին, մարվել՝ 21:55-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ, մոտ 80 պտղատու ծառ, չշահագործվող երկաթգծի 15 փայտակոճղ, փայտե տնակ (մոտ 6 քմ) և քարե տնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 9 քմ):


© 2009 ARMENPRESS.am