Եվրո-2019-ում կկայանան B խմբի վերջին տուրի խաղերը

10:28, 21 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության B խմբում կկայանան խմբային երրորդ՝ վերջին տուրի խաղերը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն 22:00-ին: «Բանանց» մարզադաշտում արդեն իսկ կիսաեզրափակչի ուղեգիր նվաճած Ֆրանսիան կխաղա Նորվեգիայի, իսկՖուտբոլի ակադեմիայի մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն Իռլանդիան և Չեխիան:

Մինչ այս A խմբից կիսաեզրափակիչ են դուրս եկել Պորտուգալիան և Իսպանիան: Վերջիններս կիսաեզրափակչում կխաղան հենց Ֆրանսիայի հետ:  

 


© 2009 ARMENPRESS.am