Ռումյան Հովսեփյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին

11:37, 20 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Ռումյան Հովսեփյանը մասնակցել է նոր ակումբի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Բուլղարիայի առաջնության երկրորդ տուրում Հովսեփյանի «Արդա»-ն արտագնա խաղում ոչ-ոքի` 0:0 ավարտեց հանդիպումը «Ցարսկոյե Սելո»-ի հետ:

Հայաստանի ազգային թիմից Ռումյան Հովսեփյանն, ով նոր է տեղափոխվել «Արդա», ակումբի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:

«Արդա»-ն մրցաշարային աղյուսակում 7-րդ տեղում է:


© 2009 ARMENPRESS.am