Վահան Բիչախչյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում

10:58, 20 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմի անդամ Վահան Բիչախչյանը դարձել է գոլի հեղինակ Սլովակիայի երկրորդ դիվիզիոնի խաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Սլովակիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ժիլինա»-ի երկրորդ թիմը մրցաշարի առաջին տուրում մրցեց «Բանսկա Բրիստրիցա»-ի հետ և գերազանցեց 4:3 հաշվով: Վահան Բիչախչյանը փոխարիման դուրս եկավ հանդիպման վերջնամասում և դարձավ հաղթական գոլի հեղինակ:

Բիչախչյանը նոր է վերսկսել մարզումները վնասվածքից և բուժումներից հետո:


© 2009 ARMENPRESS.am