Ռուբեն Վարդազարյանը կձգտի ապահովել ԲԴԽ-ի ավելի պարզ և թափանցիկ աշխատանքը

18:08, 19 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանը երաշխավորում է, որ կանի հնարավորինս ամեն ինչ՝ լիովին ապահովելու համար դատավորների անկախությունը:

«Իմ համոզմամբ` Բարձրագույն դատական խորհուրդը պետք է լինի ավելի թափանցիկ, գործողությունները՝ տրամաբանական և հասկանալի: Դրանով իսկ կապահովի դատավորների անկախությունը»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Վարդազարյանը:

Նա նշեց, որ  չի տեսնում Բարձրագույն դատական խորհրդում նախորդ իշխանության հետ կապեր:

Անդրադառնալով դատական համակարգի բարեփոխմանը, նա ընդգծեց, որ միգուցե դա «վեթթինգ» անվանումը չկրի, բայց լինելու է մի գործընթաց, որի ընթացքում դատավորների գործունեությունը կլինի ավելի պարզ և մատչելի, ինչպես նաև հասանելի կլինի դատավորի ցանկացած քայլ, այդ թվում` գույքի և եկամտի հայտարարագրեր կլինեն, նրանք քաղաքական կապերի վերաբերյալ տեղեկություն կլինի: 


© 2009 ARMENPRESS.am