Վենեսուելայի իշխանությունները ցանկանում են խաղաղ գոյակցության հասնել ընդդիմության հետ. ԱԳՆ

12:27, 19 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի իշխանությունները խնդիր են դնում հասնել համապարփակ համաձայնությունների խաղաղ գոյակցության եւ հակամարտության կարգավորման շուրջը Բարբադոսում ընդդիմության հետ բանակցությոններում: Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում հայտնել Է երկրի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բանակցությունների նպատակն Է քաղաքական համաձայությունը գոյակցության, հանդուրժողականության, հաշտության շուրջը,- ասել Է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:- Մենք ցանկանում են վերահսկողության տակ առնել խորը հակամարտությունը, որը տանջում Է մեր երկիրն արդեն շատ տարիներ»:

«Այնպես որ, դրանք համապարփակ համաձայնություններ են»,- ընդգծել Է նախարարը: «Մեզ անրհաժեշտ Է բանակցությունների մշտական ուղի, որը պահպանվի, եթե պահանջվի, մի քանի տարվա ընթացքում, քանի դեռ մենք չենք լուծի բոլոր հակասությունները»,- կարծում Է նա:


© 2009 ARMENPRESS.am