ՌԴ Քննչական կոմիտեն սկսել է ստուգումը Շերեմետեւոյում Nordwind-ի ինքնաթիռի միջադեպից հետո

11:35, 19 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննչական կոմիտեն (ՔԿ) ստուգում Է սկսել Շերեմետեւո օդանավակայանում Nordwind («Հյուսիսային քամի») ավիաընկերության Մոսկվա - Երեւան չվերթի ինքնաթիռում տեղի ունեցած ծխոտումից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այդ մասին ՏԱԱՍ-ին հայտնել Է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի Տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչությայն ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայն:

«Ներկայումս պատահարի վայրում աշխատում Է քննչական-օպերատիվ խումբը, կազմակերված Է ստուգման անհրաժեշտ միջոցառումների համալիր, որոնք նպատակաուղղված են պատահարի բոլոր հանգամանքների եւ պատճառների պարզմանը»,- ասել Է Մարկովսկայան:

Իր ստուգումն Է անցկացնում նաեւ Մոսկվայի Միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը: Ինչպես ՏԱԱՍ-ին հայտնել Է գերատեսչության ներկայացուցիչ Եկատերինա Կորոտկովան, «Մոսկվայի Միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը կազմակերպել Է Շերեմետեւո օդանավակայանում վերերկրյա սպասարկման պլանային ստուգում, որի ընթացքում գնահատական կտրվի նաեւ այդ ավիացիոն իրադարձությանը»,- հավելել Է նա: Հուլիսի 19-ին Մոսկվայի ժամանակով մոտավորապես 01:00-ին «Հյուսիսային քամի» ավիաընկերության ինքնաթիռը, որը Շերեմետեւո օդանավակայանից կատարում Էր Մոսկվա - Երեւան չվերթը, դադարեցրել Է վերթիռը թափավազքի փուլում: Թռիչքա-վայրԷջքային գոտում գետնավարման ժամանակ տեղի Է ունեցել խցիկի ծխոտում ինքնաթիռի առջեւի մասում: Օդանավի հրամանատարն արտակարգ արգելակման եւ տարահանման որոշում Է ընդունել:


© 2009 ARMENPRESS.am