ՀՀ-ի դեսպանատունը մանրամասներ է ներկայացնում Մոսկվա-Երևան չվերթի տարհանված ուղևորների վերաբերյալ

11:21, 19 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնում է, որ օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, դեսպանատունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։

Նշենք, որ չվերթի ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից:

«Մոսկվայի ժամանակով 00:45-ին N4-477 SVO-EVN B738 (VPBSZ) չվերթն սկսելու ժամանակ ուղեւորային սալոնում զգացվել է կողմնակի հոտ: Անձնակազմը դադարեցրել է թռիչքը եւ շարժիչներն անջատելուց հետո կազմակերպել է ուղեւորների (162 չափահաս, 11 երեխա) տարհանում վթարային փչովի սանդուղքներով: Բոլոր ուղեւորները տեղավորվել են օդանավակայանի շենքում:


© 2009 ARMENPRESS.am