Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Իսպանիայի շախմատային մրցաշարում

10:49, 19 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է իսպանական մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայում ավարտված Վիլլա դե Բենասկե խոշոր միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 28 երկրների 430 շախմատիստներ, այդ թվում՝ 34 գրոսմայստեր,  հաջողության հասավ Ռոբերտ Հովհաննիսյանը, ով 10 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող:

Նույնքան միավոր վաստակած Մատեուշ Բարթելը գրավեց 2-րդ հորիզոնականը:

Մրցաշարին մասնակցող Սամվել Տեր-Սահակյանը վաստակեց 8 միավոր և կիսեց 3-8-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Մրցաշարին մասնակցած Կարեն Մովսիսյանը վաստակեց 6.5 միավոր:


© 2009 ARMENPRESS.am