Nordwind-ում հայտնեցին Շերեմետեւոյից Երեւան թռչող Boeing-ի ուղեւորների տարհանման պատճառը

10:01, 19 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Nordwind («Հյուսիսային քամի») ավիաընկերության Boeing 737-ի անձնակազմը, որը թռչում Էր Շերեմետեւոյից Երեւան, տարհանել Է ուղեւորներին ինքնաթիռում զգացված կողմնակի հոտի պատճառով:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 19-ին այդ մասին ասված Է փոխադրողի պաշտոնական կայքում:

«Մոսկվայի ժամանակով 00:45-ին N4-477 SVO-EVN B738 (VPBSZ) չվերթը թափավազքի ժամանակ ուղեւորային սալոնում զգացվել Է կողմնակի հոտ: Անձնակազմը դադարեցրել Է վերթիռը եւ թռիչքավայրԷջքային գոտին ազատվելուց եւ շարժիչներն անջատելուց հետո կազմակերպել Է ուղեւորների (162 չափահաս, 11 երեխա) տարհանում վթարային փչովի սանդուղքներով»,- հաղորդել Է ավիաընկերությունը:

Բոլոր ուղեւորներին տեղավորել են օդանավակայանի շենքում, նրանց տրամադրվել են սնունդ եւ զովացուցիչ ըմպելիքներ: Ուղեբեռը դատարկած Է օդանավից եւ բեռնվում Է պահուստային ինքնաթիռում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am