«Հայաստանի Հանրապետություն». ««ֆորդիզմի» այբուբենը»  

09:42, 19 Հուլիս, 2019

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Ինչ է իրենից ներկայացնում ամերիկացի նշանավոր գործարար, ավտոշինության ասպարեզում հարահոսի ներդրմամբ հռչակված Հենրի Ֆորդի կառավարչական փիլիսոփայությունը՝ «ֆորդիզմը»: Մասնավորապես, տրվում է հետևյալ գնահատականը. «Կարելի է ասել, որ նա «սոցիալական կապիտալի» ժամանակակից հեղինակներից ավելի վաղ է հասկացել աշխատակիցների լիարժեք հանգստի, ժամանցի, ազատ ժամանակի, կրթական մակարդակի բարձրացման տնտեսական և սոցիալական կարևորությունը: Սիրում էր կրկնել իր հավատո հանգանակը. «Արգասաբեր աշխատանքային օրը ամենաանսպառելի ոսկեբեր երակն է, որ երբևէ հայտնագործվել է»»:

Հենրի Ֆորդի ուշագրավ դրույթներից մեկը. «Եթե մարդը սիրահարված է սեփական համակարգին, սեփական մեթոդին, սեփական եղանակին և դրանց տալիս է առաջնագույն կարևորություն, ապա նա վրդովվում է հիմնավոր քննադատությունից՝ ուղղված իր բուն աշխատանքի կազմակերպմանը: Ուստի իմ խորհուրդն է երիտասարդ մարդկանց՝ պատրաստ եղեք վերանայելու ամեն մի համակարգ, ազատվել ամեն մի մեթոդից, հրաժարվել ամեն մի տեսությունից, եթե աշխատանքի հաջողությունն է դա պահանջում»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 


© 2009 ARMENPRESS.am