«Ալաշկերտ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի երկրորդ փուլ

20:38, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի երկրորդ փուլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ալաշկերտ»-ը հյուրընկալվելով հյուսիս մակեդոնական «Մակեդոնիա»-ին 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: «Ալաշկերտ»-ի կազմում աչքի ընկան Ուրոշ Նենադովիչը, Տիագո Գալվաոն և Տարոն Ոսկանյանը:

«Ալաշկերտ»-ին հաջողվեց երկու խաղերի ընդհանուր 6:1 դուրս գալ երկրորդ փուլ, որտեղ կմրցի «Ստյաուա» (Ռումինիա) - «Միլսամի» (Մոլդովա) զույգի հաղթողի հետ:


© 2009 ARMENPRESS.am