Ադամյանը նոր թիմի կազմում մրցել է նախկին ակումբի դեմ  

12:15, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը նոր ակումբի կազմում մասնակցել է նախկին թիմի հետ հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմ»-ը ընկերական խաղում մրցել էր երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Յան Ռեգենսբուրգ»-ի հետ և հաղթել 3։2 հաշվով: Հայաստանի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:

Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ» է տեղափոխվել երկրորդ Բունդեսլիգայից և ունի 3 տարվա պայմանագիր:


© 2009 ARMENPRESS.am