Մխիթարյանը մասնակցել է «Արսենալ»-ի հաղթական խաղին

11:48, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը շարունակում է ուսումնամարզական հավաքն ԱՄՆ-ում և հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «զինագործները» այս անգամ էլ ուժերը չափել են Մյունխենի «Բավարիա»-ի հետ և հաղթել են 2։1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» մեկնարկային կազմում  էր, սակայն փոխարինվեց երկրորդ կեսի մեկնարկին:

Օրեր առաջ «Արսենալ»-ը հերթական ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթել էր ամերիկյան «Կոլորադո Ռեփիդս»-ին:


© 2009 ARMENPRESS.am