Արարատ Միրզոյանն ու Նենսի Փելոսին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր

16:47, 17 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում ընթացող Առաջնորդության ֆորումի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 16-ին հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումները եւ շնորհակալություն հայտնել Նենսի Փելոսիին հայ-ամերիկյան հարաբերություններում տարիներ շարունակ ունեցած ավանդի համար:

Ներկայացուցիչների պալատի խոսնակը մեծապես կարեւորել է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրրքություն ներկայացնող հարցեր:


© 2009 ARMENPRESS.am