Մոդրիչը կարող է տեղափոխվել «Միլան»

12:57, 17 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորվաթիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է տեղափոխվել «Միլան»:

«Արմենպրեսի» հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Sport Italia-ն: Միլան քաղաքի համանուն թիմը հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և սկսել է բանակցությունները կիսապաշտպանի գործակալի հետ: Մոդրիչի տեղափոխությանը  հիմնականում խոչընդոտում է ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը «Ռեալում»:

 Խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրն «արքայական ակումբի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:


© 2009 ARMENPRESS.am