Գործարկվել է ՀՀ ԱԱԾ-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը

11:33, 17 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը գործարկել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ «ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայություն» անվամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

«Ֆեյսբուք սոցիալական ցանցում վաղուց գործում են «Ազգային անվտանգություն» վերտառությամբ էջ և խմբեր, որոնք որևէ կապ չունեն ՀՀ ԱԱԾ գործունեության հետ: Այսուհետև ԱԱԾ ֆեյսբուքի էջի միջոցով կարող եք հետևել ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանի գործունեությանը,  ծառայության պաշտոնական լրահոսին, գտնել հետաքրքիր պատմություններ հայ հետախույզների, նրանց գործունեության, ԱԱԾ թանգարանում առկա բացառիկ պատմական նմուշների մասին, ինչպես նաև ծանոթանալ ՀՀ ազգային անվտանգությանն առնչվող այլ կարևոր ու հետաքրքիր տեղեկությունների»,-ասված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am