Վարչապետն Արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակել

11:07, 17 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից:

Մինչ այս Սրբուհի Գալյանը Հատուկ քննչական ծառայությունում զբաղեցրել է Իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետի պաշտոնը: 


© 2009 ARMENPRESS.am