«ՀՀ». Ինչպես են հարեւան երկրում խաղաղության պատրաստվում փոքրիկ հեյդարների ճամբարներում

11:04, 17 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը ռազմահայրենասիրական դաստիարակությունը ոչ միայն խրախուսում է պետական մակարդակով, այլեւ այդ ուղղությամբ լուրջ ֆինանսական միջոցներ է հատկացնում: Այս մասին բարձրաձայնել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը: Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանում մեկնարկել է 18-25 տարեկանների բանակումը` ռազմահայրենասիրական մոտիվներով: Եվ արդեն ազդարարվել է «Պատանի հեյդարներ» ռազմահայրենասիրական ամառային ճամբարի բացումը: Ռազմահայրենասիրական նման դաստիարակության մեջ փորձագետը վտանգ տեսնում է, որովհետեւ այդ երեխաներին հիմա նախապատրաստում են որպես հետագայի մահապարտներ: Նրա խոսքով, Ադրբեջանում երեխաների ուղեղը «լվանում» են` պատրաստելով մահապարտներ, որոնք բանակում կանգնելու են հենց մեր դիրքապահ զինվորի դիմաց:

Հովհաննիսյանը նաեւ կարծիք է հայտնել, որ ադրբեջանական կողմից, եթե պատերազմ սկսեն, ապա դա անելու են ոչ թե հողեր «ազատագրելու», այլ երկրում ներքին քաղաքական կյանքը վերահսկողության տակ պահելու համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


© 2009 ARMENPRESS.am